ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ ընդգծել հայ–ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարեւորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը խոստացել է, որ ԱՄՆ-ը մշտական աջակցություն կցուցաբերի այդ գործընթացին։ Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները: Բլինքենը հայտնել է` ԱՄՆ-ը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Պետքարտուղարն ընդգծել է նաեւ առեւտրային ու մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարեւորությունը: