Վիճագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով՝ Հայաստանում անցած տարի անցկացված մարդահամարի արդյունքներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2022-ի հոկտեմբերի դրությամբ եղել է 2 միլիոն 928 հազար 914։ Ներառված են նաեւ մարդիկ, որոնք Հայաստանում են բնակվում, սակայն մարդահամարի պահին մինչեւ մեկ տարի ժամկետով բացակայել են Հայաստանից։ ՀՀ-ում առկա բնակչության թիվը եղել է 2 միլիոն 638 հազար 917։
Հայաստանում մարդահամարներ են անցկացվել նաեւ 2001 եւ 2011 թվականներին։ 2001-ի մարդահամարի տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11, իսկ առկա բնակչության թիվը՝ 3 միլիոն 2 հազար 598։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 միլիոն 18 հազար 854, իսկ առկա բնակչության թիվը՝ 2 միլիոն 871 հազար 771։