Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լաչինի միջանցքում ապրիլի 23-ին ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետում Ադրբեջանը սկաներ սարքեր է տեղադրել։
Ըստ Mnival.az-ի՝ դրանք Smiths Detection ֆիրմայի բազմապրոյեկցիոն ռենտգեն համակարգեր են, որոնցով ստուգելու են Արցախ մտնող բոլոր բեռները՝ ներառյալ ձեռքի պայուսակները։