«FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել է, որ ընկերությունը չեղարկել է Երեւան–Փարիզ–Երեւան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Նա նշել է, որ ներկա պահին 80 ուղեւոր չի կարողանում գալ Հայաստան։
Ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն անհասկանալի պատճառներով եւ առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր կատարելու համար։ Փարիզ–Երեւան չվերթը կատարող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնեւում եւ միայն ապրիլի 30-ի գիշերն էր վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։