ԱՄՆ Պետական դեպարտամենտից հայտնել են, որ Վաշինգտոնում մայիսի 4-ին կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: