ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացի մասին։
«Ուրախ եմ Սպիտակ տանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին Սպիտակ տանը հյուրընկալելու համար։ Ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գրանցել են բանակցություններում, եւ խրախուսում ենք շարունակական երկխոսությունը։ Կայուն եւ արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների եւ տարածաշրջանի համար հնարավորությունների բացման բանալին»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ջեք Սալիվանը։