Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու եւ ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
«Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշել է Արցախի պետական նախարարը: