Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տվյալների՝ մայիսի 1-7-ը գերատեսչությունում գրանցվել է 373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ, դրանց թվում՝ հրդեհի՝ 44 , փլուզման եւ դժբախտ պատահարի 2-ական, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դիակի հայտնաբերման՝ 1-ական դեպքեր:
Արձանագրել են նաեւ վայրի կենդանիների հարձակման՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 17, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաեւ կենցաղային կանչի՝ 152, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի կեղծ կանչի՝ 26 եւ 43 այլ դեպքեր: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: