Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունից զգուշացնում են, որ DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ էլեկտրոնային փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։ Շահման մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է ԱՄՆ պետական դեպարտամենտի Հյուպատոսական գործերի բյուրոյի պաշտոնական էջում։
Զգուշացե՛ք խաբեությունից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
