ՀայՓոստ ՓԲԸ-ն մայիսի 8-ին իր տարածած հայտարարությունում ՀՀ քաղաքացիներին զգուշացնում է, որ ձեռնարկությունում կրկին ահազանգեր են ստանում ՀայՓոստի անվան եւ ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձերի մասին:
«Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով՝ բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական եւ բանկային քարտի տվյալներ։ ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։