Եթե դուք գնում, մի միջավայրում ասում եք, որ կա հայ փախստականության խնդիր, բայց այդ միջավայրը տեղյակ չէ, թե ինչ փախստականներ են, ինչ պայմաններում են ապրում եւ այլն, ապա դուք այդ խնդիրը չեք կարող քննարկել։ Ես, այո՛, կարծում եմ, որ Ադրբեջանի նույնիսկ դատարկ հռետորաբանությունը, բայց բարձրաձայնը շատ ավելի մեծ քաղաքական թեմա է դարձնում նրանց փախստականների հարցը, քան մեր պասիվ, կրավորական կեցվածքը։