Հարեւանների հետ չեն կռվում, հարեւանների հետ խոսում են, խոսում են ու էլի խոսում…
Մշտապես այս կոչով էր հանդես գալիս Գեորգի Վանյանը: Մարդ, ով այդպես էլ չհամակերպվեց «ոչմիթիզականության» հետ, ով իր գործունեության ընթացքում չվախեցավ «հայրենասեր» ու հայրենիք «ազատագրած» զանգվածի թիրախը լինելուց:
Մարդ, ով չվախեցավ առաջ մղել խաղաղ ապրելու իր տեսակետը՝ Այսրկովկասը դարձնել տուն բոլորի համար: Մարդ, ով իր իսկ զրկանքների գնով ուզում էր խաղաղություն հաստատել ՀԱՅ֊ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ սահմանին, որ չզոհաբերեինք մեր զավակներին:
Մարդ, ով անմնացորդ նվիրվել էր իր իսկ հիմնադրած «Խաղաղարար նաձեռնությունների կովկասյան կենտրոն»֊ի ծրագրերի իրագործման գործին:
Ինչպիսի՞ փորձություններ պիտի անցներ ու դեռ պետք է անցնի մեր հասարակությունը եւ իշխանությունը, որ հանգեր ու հանգի այն մտքին, որի մասին շարունակաբար խոսում էր Գեորգի Վանյանը, այն է՝ փոխզիջումների հաշվին հաստատել խաղաղություն, առանց մարդկային կորուստների:
Պահը կորսված է…
Գեորգի Վանյանը այսօր կդառնար 60 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, իմ լավ ընկեր եւ բարեկամ:
Գարս Խաչատրյան