Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտարարել է, որ արդեն 11 օր է` անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան խնամյալ չի տեղափոխվել։ Նա հավելել է, որ ադրբեջանական կողմից նոր անցակետ տեղադրելուց հետո ընդամենը երկու անգամ է տեղաշարժ կատարվել։ «Մեկը ապրիլի 28-ին է եղել, տեղափոխել ենք 13 բուժառուի, մյուսը` ապրիլի 29-ին, այդ օրը տեղափոխել ենք եւս 16 բուժառուի»։