ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։