ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը մայիսի 11-ին քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության եւ անդրատլանտյան գործընկերությանն առնչվող հարցեր։
«Հաճելի է խոսել Եվրոպայի խորհրդի նախագահի հետ։ Այսօր քննարկելու ենք Ուկրաինային աջակցության հարցը»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Բլինքենը հավելել է, որ ԵԽ նախագահի հետ քննարկել է նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ անդրատլանտյան գործընկերության հարցը։
Ավելի վաղ ԵՄ-ից հայտնել էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին Բրյուսելում: