ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում եւ Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Պեսկովը նշել է, որ Մոսկվան կշարունակի շփումները կողմերի հետ: «Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները եւ կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,-շեշտել է Կրեմլի խոսնակը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման պայմաններում Պուտինի շփումներ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ այս պահին չեն նախատեսվում: