Ըստ վրացական Accent news պարբերականի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերսկսելու դեպքում պատժամիջոցներ կսահմանի, եթե վրացական ավիաընկերությունները սկսեն սպասարկել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ինքնաթիռները:
«Մի շարք արեւմտյան պետություններ, ներառյալ ԱՄՆ-ը, արգելել են ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իրենց օդային տարածքում։ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման դեպքում դա կառաջացնի մեր մտահոգությունը եւ հնարավոր կդարձնի պատժամիջոցներ սահմանել վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք կսպասարկեն ռուսական օդանավերը»,- նշել են պետքարուղարությունից:
Նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի եւ ավիահաղորդակցության արգելքի չեղարկման մասին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումն անվանել է հերթական սադրանք եւ մեծ մարտահրավեր Վրաստանի կառավարությանը: