Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի պաշտպանական բանակի ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերն իբր կրակ են բացել Արցախի Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի եւ Քաշաթաղի շրջանների՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը «հերթական ապատեղեկատվություն» է որակել։