ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրը` մայիսի 21-ին, 12։00-20։00-ն, Երեւանի Ազատության հրապարակում Ինֆեկցիոն հետազոտությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ B-ի եւ C-ի անվճար հետազոտություններ կանցկացնի: Ըստ կենտրոնի հաղորդագրության՝ բոլոր հետազոտությունները կանցկացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում բացառապես անվճար եւ անանուն:
Նշվում է, որ հետազոտություններին քաղցած մոտենալը պարտադիր չէ, իսկ դրանց պատասխանները պարզ կլինեն 15-20 րոպեի ընթացքում։