ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը, հայտնել է, որ ԱՄՆ-ը հավատացած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն առաջ գնալու կարեւոր քայլեր են:
«Միացյալ Նահանգներն այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարեւոր քայլեր են, եւ շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջեւ տեւական խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Պատելը: