ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցեր:
«Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները եւ առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ անվտանգության հասնելու համար»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Բորելը: