Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անընդունելի է համարել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, եւ դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ: