Ըստ European Truth պարբերականի՝ ԵՄ-ն անհանգստացած է ԵՄ-ի հետ ընդհանուր արտաքին քաղաքականությունից Վրաստանի աճող նահանջով: Բանն այն է, որ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մայիսի 16-ին Georgian Airways վրացական ավիաընկերությանը թույլ է տվել սկսել կանոնավոր չվերթերը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։
Ըստ Քաղավիացիայի գործակալություն ներկայացված թռիչքային հայտի՝ ավիաընկերությունը մայիսի 20-ից թռիչքներ կսկսի շաբաթական 7 անգամ։ Գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ն իր հերթին սկսում է թռիչքները Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։ Ավելի վաղ փորձագետների գնահատել են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար եւ կխանգարի Վրաստանին դառնալու ԵՄ անդամության թեկնածու երկիր։
ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ Վրաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի անհամապատասխան է դառնում ԵՄ համապատասխան քաղաքականությանը։ Պիտեր Ստանոն շեշտել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով ԵՄ-ն եւ մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ավիացիոն հատվածի դեմ։ ԵՄ-ն եւ իր գործընկերները թույլ չեն տալիս թռիչքներ կատարել Ռուսաստանից եւ դեպի Ռուսաստան։ ԵՄ-ն ափսոսանք է հայտնել դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ թռիչքները վերսկսելու Վրաստանի որոշման համար:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել եւ կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանելու։