Ըստ LAist պարբերականի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մայիսի 17-ին քվեարկել է Լոս Անջելեսի արեւմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի եւ Գրենվիլ պողոտայի խաչմերուկը «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին: Ըստ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի հայտարարության՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը:
Պարբերականը նշել է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ ի պատիվ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որտեղ ապրող մարդիկ բախվել են սննդի պակասի եւ այլ խնդիրների, եւ որը շատ կարեւոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար: