Մեր քաղաքում կան գործեր, որոնք պարզապես անարգում են քանդակագործական արվեստը։ Մենք դրանով բոլորովին չենք բնութագրում այդ ստեղծագործությունների գեղագիտական արժանիքները, այլ ցույց ենք տալիս մշակույթի եւ քաղաքաշինության նկատմամբ մեր արվեստագետների եւ մյուս պատասխանատուների վերաբերմունքը եւ ցավալի անտարբերությունը։