Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին արդեն ՌԴ–ում իսկ նախանշված է Արարատ Միրզոյան–Ջեյհուն Բայրամով հանդիպումը։ Հայկական կողմը ռուսական կողմից ստացել է առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու մասին եւ ընդունել է առաջարկը: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Մոսկվա։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Եվրոպական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում Քիշնեւում նախանշված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը։ Նման հնգակողմ հանդիպում է նախատեսված նաեւ հոկտեմբերին Գրանադայում։