Պետական գերատեսչությունների դանդաղկոտությունը գործադուլի տեսակ է, որ կոչվում է ճապոնական գործադուլ։ Այսինքն՝ դու ցույց ես տալիս, որ աշխատում ես, հաշվետվողականություն ապահովում ես, բայց իրականում գործատուին վնաս ես տալիս։ Կա, նկատում եմ գերատեսչություններում այդպիսի տենդենց, եւ վտանգավորն այն է, որ ոչ մեկը չի պատժվում դրա համար։