Մոսկվան, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների, որոնք «Վաշինգտոնի մտահղացմամբ կոչված են Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնել», որոշել է հակաքայլերի կարգով փակել 500 ամերիկացիների մուտքը Ռուսաստան:
ՌԴ ԱԳՆ-ում մայիսի 20-ին տարածած հայտարարության մեջ նշել են, որ Մոսկվայի պատժամիջոցների ցանկում հայտնվել են ոչ միայն «խորհրդանշական գործիչներ, ներառյալ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման», այլեւ գործադիր իշխանության տարբեր մակարդակների գործող ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարներ, որոնք սպառազինություն են մատակարարում Կիեւին։
Ըստ ՌԴ դիվանագիտական գերատեսչության՝ «ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հասկանա՝ Ռուսաստանի դեմ ոչ մի թշնամական քայլ առանց կոշտ արձագանքի չի մնա, եւ պատժի անխուսափելիության սկզբունքը հետեւողականորեն կիրառվելու է»: