«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 12-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Տիգրան Մեծի թագավորության ժամանակաշրջանը։ Նրանց կարծիքով, տիգրանմեծյան աշխարհագրության՝ դպրոցում մեզ մատուցված սահմանները չեն համապատասխանում իրականությանը, եւ Հայաստանը երբեւէ չի եղել ծովից ծով, բայց դա չի նվազեցնում Տիգրան Մեծի դերը հայոց պատմության մեջ։