ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսը եւ Պատրիկ Պրայորը ժամանել են Երեւան, որտեղ հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների եւ զինված ուժերի ներկայացուցիչների հետ։
Ֆիլիպսը եւ Պրայորը քննարկելու են հայ-ամերիկյան պաշտպանական եւ անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։