Ըստ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին: Կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի եւ Խորհրդարանական վեհաժողովի դերը Հարավային Կովկասում անվտանգության, երկխոսության եւ համագործակցության խթանման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացներին աջակցելու ասպարեզում:
Ալիեւն, իր հերթին, հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը կշարունակեն բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նա հավելել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը հիմնված է երկու երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։
Սեդերֆելտին եւ Ալիեւը շոշափել են նաեւ տրանսպորտային հաղորդակցություններին առնչվող հարցեր: