ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը, անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում անցկացվելիք եռակողմ հանդիպմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ անկախ նրանից, թե որ երկրում են դրանք անցկացվում։
«Մենք կողմ ենք երկու կողմերի միջեւ ուղիղ բանակցություններին։ Կարծում ենք՝ ուղիղ բանակցությունները կարեւոր են վերջնական տեւական կարգավորման հասնելու համար: Այն, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ՝ հարթեցնելով իրենց տարաձայնությունները: Աջակցում ենք, որ այդ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, Բրյուսելում՝ մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած այլ վայրում: Կարեւորն այն է, որ երկու կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը: