Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան հայտնել է, որ Ռուսաստանից աշխատանքային ներգաղթյալների թիվը Հայաստանում անցյալ տարի ավելացել է 272%-ով, իսկ Ղազախստանում՝ 70%-ով: Միեւնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ Բելառուսում եւ Ղրղզստանում 2022-ին նման միտում չի նկատվել:
Օմուրբեկովան հայտնել է նաեւ, որ ԵԱՏՄ-ն մշակում է պիլոտային նախագիծ, որը որպես ինքնազբաղված գրանցված ներգաղթյալներին հնարավորություն կընձեռի միաժամանակ գրանցում ստանալու բնակության վայրում: Ներկայում այս հարցի շուրջ աշխատանքներ են տարվում ՆԳՆ-ի եւ հարկային ծառայության հետ։