Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը հայտնել է, որ վերջին 6 ամսում Վրաստանում բնակարան է գնել Ռուսաստանի շուրջ 4000 քաղաքացի, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի հարցի։ Մասնավորապես, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ռեգիստրի տվյալներով՝ Վրաստանի ամբողջ տարածքում 2022-ի հոկտեմբերի 13-ից մինչև 2023-ի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 3878 քաղաքացու սեփականության է հանձնվել 4745 բնակելի բնակարան:
ՌԴ 404 քաղաքացու սեփականությանն է դարձել 543 հողամաս՝ առանց շինության։ Հողամասերի ընդհանուր մակերեսը եղել է 104 հազար 98 քմ: Ռուսաստանի Դաշնության 829 քաղաքացու սեփականությանն է հանձնվել 886 հողամաս, որոնց վրա շենք-շինություն է գտնվում։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 118 հազար 213 քմ է։ 2022-ի մարտի 1-ից մինչև 2023-ի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ առանց շինությունների սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդհանուր մակերեսը եղել է 265 հազար 49 քմ։