Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ մայիսի 25-ին Ուկրաինային հաջողվել է ռուսական գերությունից վերադարձնել Բախմուտի 106 պաշտպանի՝ 8 սպայի եւ 98 զինվորի ու սերժանտի։
«Նրանք կռվեցին Բախմուտի համար եւ կատարեցին մի սխրանք, որի շնորհիվ թշնամուն չհաջողվեց ավելի խորանալ դեպի Ուկրաինայի Արեւելք: Նրանցից յուրաքանչյուրը մեր պետության հերոսն է»։
Երմակը հավելել է, որ ազատ արձակված պաշտպանների թվում կան բազմաթիվ անհայտ կորածներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ 2023-ի ապրիլի 26-ի դրությամբ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ռուսական գերությունից ընդհանուր առմամբ վերադարձվել է 2279 ուկրաինացի եւ ուկրաինուհի։