Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը Բրյուսելում անցկացված ճեպազրույցում հայտնել է, որ ԵՄ-ի երկրները Եվրահանձնաժողովին զեկուցել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվների սառեցման մասին: Իսկ թե որքան գումար է սառեցվել եվրոպական յուրաքանչյուր երկրում, Վիգանդն առաջարկել է այդ հարցն ուղղել Եվրամիության երկրներին։
ԵՀ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթում օպերատորների եւ անդամ երկրների համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների եւ պահուստների մասին Եվրահանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելու շուրջ նոր պահանջներ էին մտցվել: