Հայաստանում Չեխիայի դեսպանությունից հայտնել են, որ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը կազմակերպչական եւ տեխնիկական պատճառներով։
Իրենց հերթագրման հայտը մայիսի 17-ից հետո ուղարկած քաղաքացիներն արդեն իսկ ստացել են պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։
Դեսպանությունից տեղեկացրել են նաեւ, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից, եւ այդպիսով կվերսկսեն հեթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոնների եւ ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի դեսպանության կայքում եւ սոցիալական հարթակի էջում։