ՆԳՆ առընթեր ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում ուժեղացված ծառայություն է անցկացնում:
Մայիսի 26-ին՝ 18:00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
ՆԳՆ-ից եւս հերթական անգամ հորդորել են, միջոցառումների անվտանգության նկատառումերից ելնելով, անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: