Իրանի նավթի փոխնախարար եւ Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջասթե-Մեհրը հայտարարել է, որ Իրանը սկսել է նավթի եւ գազի հանքավայրերի հետախուզության ուսումնասիրություններ անցկացնել։
Ըստ իրանից պաշտոնայի՝ հաշվի առնելով այնպիսի ռեսուրսների կարեւորությունը, ինչպիսիք են նավթն ու գազը, պետք է ասել, որ Իրանի ազգային Հարավային նավթային ընկերության, նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաեւ Իրանի ազգային նավթային ընկերության հետախուզական վարչության աջակցությամբ շուրջ 140 հազար քառակուսի կիլոմետր տարածքում սկսվել է հանքավայրերի շատ մանրամասն ուսումնասիրություն:
«Նախնական ստուգումը ցույց է տալիս, որ այդ հետազոտությունները կարող են հեռանկարային լինել մեր երկրի համար»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Նա նշել է, որ նշված տեղամասերում մոտ 3,5 հազար հորատանցք կա։ Փոխնախարարը հավելել է, որ Իրանում նավթի եւ գազի պաշարները կբավականացնեն մոտակա 100 տարվա համար։