Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Անկարան Երեւանի հետ հարաբերություններում պատրաստ է դրական քայլերի։
«Կան երկուստեք դրական հայտարարություններ։ Մենք աջակցում ենք դրան։ Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր, եթե Հայաստանն ասի «այո», շատ շուտով քննարկումներ կլինեն, եւ այն կստորագրվի։ Մենք` որպես Թուրքիա, այս իրավիճակում որոշ դրական քայլերի կգնանք»,- ընդգծել է Չավուշօղլուն մայիսի 26-ի իր ելույթում։