Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28֊ի երեկոյան իբր կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Արցախի պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմի հայտարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակել։
Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
