Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում հայտարարել է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլեւս չեն ձգտում Եվրամիությանը երկրի լիիրավ անդամակցությանը։
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005-ին, թեեւ արդեն մի քանի տարի գործնականում սառեցված են: «Մենք պետք է դադարեցնենք այդ գործընթացը, որովհետեւ այն ավելի շատ արգելափակում է, քան նպաստում հարաբերությունների բարելավմանը»,- համոզմունք է հայտնել քաղաքական գործիչը։ Վեբերը հավելել է, որ ԵՄ-ն իր անմիջական հարեւանների հետ բաց է հետագա համագործակցության համար։
Եվրախորհրդարանի պատգամավորը հույս է հայտնել, որ Էրդողանը կմիավորի եւ կարդիականացնի Թուրքիան, կհամագործակցի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության հասնելու, միգրացիոն քաղաքականության, տնտեսական արդիականացման եւ Կիպրոսի հարցերում, ինչպես նաեւ անհապաղ հավանություն կտա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: