ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2022-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնել է, որ 2022-ի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 666 հազարի, որից 790 հազարը` ՌԴ-ից։
Դրամական փոխանցումները 2022-ին աճել են 2,9 անգամ, ինչն, ըստ նախարարի, պայմանավորված է ՌԴ-ից փոխանցումների 6,8 անգամ ավելացումով։ Վահե Հովհաննիսյանը հայտնել է նաեւ, որ 2022-ին ապրանքների արտահանումն աճել է 68,5%-ով, ներմուծումը` 58,3%-ով։ Ծառայությունների արտահանումն աճել է 140%-ով, ներմուծումը` 90%-ով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները անցյալ տարի ավելացել են 2,7 անգամ` հասնելով 5,1%-ի։
Նա հավելել է, որ 2023-ի սկզբին ՀՀ-ն թիրախավորել էր 7% տնտեսական աճ, բյուջեն պլանավորելիս կանխատեսվում էր 11%, իսկ փաստացի 12,6% տնտեսական աճ, որը բացարձակ թվով 8 տրիլիոն 497 միլիարդ դրամ է: Ֆինանսների նախարարը հայտնել է, որ տնտեսական աճին նպաստած հիմնական ճյուղը ծառայությունների ոլորտն է, որտեղ տարեկան աճը եղել է 28,2 %։