ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 185-ի, վարակվածներից 3-ը հոսպիտալացված են, 98-ը դուրս են գրվել հվանդանոցից: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Վարակվածներից 133-ը երեխաներ են, 52-ը` մեծահասակ: