Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առեւանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հայընել էին, որ Ադրբեջանի դատարանը մայիսի 28-ին կալանավորել է նախօրեին սահմանային գոտում առեւանգված հայ զինվորականներին։ Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանի ՔՕ–ի 6 հոդվածով քրեական գործ է հարուցվել։