ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի` մայիսի 29-ին եւ լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել: