Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարությունը երկրի կառավարության կարգադրությամբ Ռուսաստանում եւ Բելառուսում գրանցված բեռնատարների համար կփակի լեհ–բելառուսական սահմանով երթեւեկությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ի կեսգիշերից։
Արգելքը տարածվում է Բելառուսի եւ ՌԴ-ի տարածքում գրանցված բեռնատարների, քարշակների, կցորդների, ներառյալ կիսակցորդների եւ ավտոգնացքների վրա։ Երթեւեկությունը կդադարեցվի մինչեւ հատուկ կարգադրություն ստանալը։