Ըստ Meduza-ի՝ ՌԴ կառավարության մայիսի 31-ի հատուկ հրամանագրով՝ մինչեւ 2023-ի վերջն արգելվում է արտահանել քաղաքացիական եւ ծառայողական հրացանների պարկուճներ, ինչպես նաեւ որոշակի տրամաչափի հրաձգային զենքի պարկուճների փամփուշտներ։ Արգելքը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, ինչպես նաեւ այլ զորքերի եւ կազմավորումների գործունեությունը ապահովելու համար պարկուճների եւ փամփուշտների արտահանման վրա: