ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մայիսի 31-ին անցկացված զրույցի ընթացքում հաստատել են երկկողմ հանդիպում անցկացնելու իրենց մտադրությունը։
«Թե որտեղ կլինի եւ կոնկրետ երբ, դեռ պետք է համաձայնեցվի` հաշվի առնելով երկու նախագահների գրաֆիկը։ Սակայն նման հանդիպման արդեն պատրաստվում ենք»,– հավելել է Պեսկովը։