Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնն այսօր ծավալում է հսկայական գործունեություն։ Մեր հետաքրքրության ոլորտում են հուշարձանների պահպանությունը, քարտեզագրումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ դրանց գիտական քննությունը, ինչպես նաեւ հնագիտական նյութերի պահպանությունը եւ վերականգնումը։ Սրան զուգահեռ, սակայն, մեր առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից են արհեստավարժ կադրերի սակավությունը եւ առանձին ոլորտներում վերականգնող մասնագետների բացակայությունը։